Չորս հոգու մահվան գործով «Դրախտի» տնօրենը կալանավորված է
Ոստիկանության Ստեփանավանի բաժնում «Դրախտ» հյուրանոցային համալիրի տնօրեն Սամվել Թ.-ին կալանավորվել է. նա մեղադրվում է «Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները խախտելու համար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ»:
Չորս օր առաջ՝ Սամվել Թ.-ն ահազանգել էր ոստիկանության Ստեփանավանի բաժին եւ հայտնել, որ փետրվարի 21-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, «Դրախտի» սենյակներից մեկում հայտնաբերվել են 1982 թ. ծնված Գրիշա Զ.-ի, 1980 թ. ծնված Սարգիս Ղ.-ի, 1970 թ. ծնված Էլմիրա Ս.-ի և 1990 թ. ծնված Արմինե Ռ.-ի դիակները:
«Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ նշված անձինք մահացել են փետրվարի 21-ին՝ ժամը 01:00-ից 10:30-ն ընկած ժամանակահատվածում, «մոնոքսիդ» տեսակի գազի թունավորումից»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Հիշեցնենք, որ Ամրակից գյուղում գտնվող «Դրախտ» հյուրանոցային համալիրը պատկանում է Ստեփանավանի նախկին քաղաքապետ Սարգիս Ղարաքեշիշյանին՝ Ստեփանավանի ներկայիս քաղաքապետի եղբորը:
Լուսանկարը՝ news.am-ի
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել