HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոս Անջելեսի Զբոսաշրջային ցուցահանդեսում հաղթել է Հայաստանի և Արցախի տաղավարը

Փետրվարի 22-24-ին ԱՄՆ-ի Լոս Անջելոս քաղաքում տեղի ունեցող հեղինակավոր Լոս Անջելեսի Զբոսաշրջային ցուցահանդեսի «Լավագույն Նոր Տաղավարը» մրցանակի հաղթող ճանաչվեց Հայաստանի և Արցախի միասնական տաղավարը: Մրցանակը հանձնվեց Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին: 

Հիմնադրամի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերով հայկական տաղավարը ցուցահանդեսի ողջ ընթացքում այցելուների ու մասնակիցների կողմից արժանացավ աննախադեպ ուշադրության:

Հայաստանի և Արցախի գրավիչ և բազմաբնույթ զբոսաշրջային նկարագրի ձևավորման նպատակով այցելուներին տրամադրվեցին տեղեկագրեր, ֆիլմեր, տեսանյութեր, ինչպես նաև ցուցադրվեցին ժողովրդական պարեր, ազգային ճաշատեսակներ: 

Հաշվի առնելով հայկական մշակույթի նկատմամբ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև կարևորելով համագործակցային կապերի ընդլայնումը զբոսաշրջային արդյունքների ներկայացման և իրացման տեսանկյունից՝ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը նախատեսում է այս տարի կազմակերպել ճանաչողական այց ամերիկյան առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցությամբ և զարգացնել զբոսաշրջության խթանման ԱՄՆ ուղղությունը:

Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի
հանրային կապերի գրասենյակ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter