
Արգելված դասադուլ (լուսանկարներ)
Բազմաթիվ ուսանողներ, ովքեր գոհ չեն 2013 թվականի ՀՀ նախագահի ընտրությունների արդյունքներից, հայտարարել են անժամկետ դասադուլ:
Նրանք այսօր առավոտից շրջում էին պետական բուհերի մոտով և բարձրաձայնում իրենց պահանջների մասին: Սակայն նախքան հերթական բուհին մոտենալը փակվում էին այդ բուհի դարպասները, ոստիկանությունը հսկում էր, որպեսզի դասադուլ անող ուսանողները և նրանց միացած քաղաքացիները չկարողանան մուտք գործել բուհի բակ:
Բուհերի ղեկավարությունը նույնպես ամեն կերպ խոչընդոտում էր դասադուլի իրականացմանը: Բուհերի դռները փակվում էին անգամ այդտեղ սովորող ուսանողների համար, ովքեր պատահաբար հայտնվել էին դարպասներից այն կողմ:
Որոշ դասախոսներ բուհերի ներսում գտնվող ուսանողներին կարգադրում էին դուրս չգալ մասնաշենքից և չմիանալ դասադուլ անող իրենց դասընկերներին:
Ուսանողները պատուհաններից բացականչում էին՝ մենք ձեզ հետ ենք, բայց մեզ չեն թողնում դուրս գալ:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Մեկնաբանել