HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը՝ վարչապե՞տ

ՀՀԿ-ում սկսել են քննարկել վարչապետի հնարավոր փոփոխության հարցը: Եվ այս համատեքստում որպես գործադիրի ապագա հավանական ղեկավար՝ շրջանառվում է Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ռուսական «Գազպրոմ» ընկերության փոխտնօրեն Կարեն Կարապետյանի անունը:

«Ժողովուրդ»-ի ՀՀԿ-ական աղբյուրների փոխանցմամբ՝ հենց այդ նպատակով այս օրերին Կարեն Կարապետյանը Մոսկվայից վերադարձել է Երևան: Նա մի շարք ՀՀԿ-ականների հետ հանդիպումներ է ունեցել: Այժմ, սակայն, այս հարցում ՀՀԿ-ում կոնկրետ որոշում չի կայացվել:

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը հերքեց վարչապետի պաշտոնի շուրջ քննարկումների մասին լուրը. «Մեզ մոտ նման հարց չի քննարկվում»: Նույն Սահակյանն ասում էր, թե հրաժարականների հարցն էլ ՀՀԿ-ում չի քննարկվում, բայց եղավ:

Մեկնաբանություններ (1)

անկախ վերլուծաբան
Հնարավոր տարբերակ է՝ Կարենին կդնենք վարչապետ, որպիսզի Սերժը հրաժարական տա ու նա փոխարինի, մի քանի յուղոտ օլիգարխ կմորթենք, նեմեցներին կփակենք, ժողովուրդը կհանգստանա, հետո կամաց - կամաց կդասավորենք թե ով ում բարեկամն է լինելու:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter