HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». մի թեթև չեն հասկացել

Չնայած ուրբաթ օրը ԱԺ-ում տեղի ունեցած քաշքշոցն ու ծեծկռտուքը գեներալ Մանվել Գրիգորյանի օգնականի և ԱԺ պաշտպանության, ներքին գործերի, ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի օգնականի միջև Սամվել Ալեքսանյանը շաբաթ օրն արդեն հարթել էր՝ կառուցողական «զրույց ունենալով» կողմերի հետ, հորդորելով չմոռանալ, որ Կորյունը «Կորյուն չէ, այլ իմ փեսան է, ի՞նչ իմաստ ուներ ըտենց ղալմաղալ անելը», այնուհանդերձ, երեկ գեներալների ԱԺ սենյակում այդ առիթով դեռ մեծ ելումուտ էր:

«Հրապարակը» հիշեցնում է, որ միջադեպի առիթը ուրբաթ օրը Կորյուն Նահապետյանի ղեկավարած հանձնաժողովի նիստի ընթացքում ծագած վեճն էր. Նահապետյանը համարել էր, որ պատգամավորների օգնականները չպետք է նստեն ընդհանուր սեղանի մոտ, այլ «պատի տակ», ինչն էլ վեճի տեղիք էր տվել սեղանի շուրջ նստած գեներալ Մանվելի օգնականի և նրան այնտեղից հանելու, ինքն այնտեղ նստելու պատրաստ Կորյուն Նահապետյանի օգնականի միջև, որն էլ նիստից հետո վերածվել էր ծեծկռտուքի նախ օգնականների միջև, որին նաև միջամտել է Կորյուն Նահապետյանը:

«Հրապարակի» հարցմանն ի պատասխան՝ կողմերը երեկ պնդում էին, թե ոչ մի բան էլ չի եղել, պարզապես «մի թեթև իրար չենք հասկացել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter