
Ուսանողների դասադուլը վերսկսվել է
Երեկ դասադուլ հայտարարած ուսանողները կրկին հավաքվել էին ԵՊՀ գլխավոր մասնաշենքի առաջ:
Գլխավոր մասնաշենքի բակում հավաքված մի խումբ եկել էր «դիմավորելու» դասադուլ անողներին: Այդ խմբից մի քանի ուսանողներ ասում էին, որ դասի են երկրորդ հերթով: Բայց նրանք շուտ էին եկել` «խրատելու» դասադուլ անողներին, որ եթե «սա լիներ գաղափարական շարժում, մեկ ժամը հերիք է, որ բոլոր ուսանողները ոտքի կանգնեն»:
«Սա 1988 թ. շարժումը չէ, սա ազգային զարթոնք չէ, երկու դեպքում պետք է համարել սա ազգային շարժում,- դասադուլ անողներին դիմեց համալսարանի աշխատակիցներից մեկը, - եթե սա լիներ արցախյան շարժում կամ ցեղասպանության հարց քննարկվեր: Մեծամասնությունը չի կարծում, որ սա ազգային հարց է»:
Դասադուլ հայտարարած ուսանողները ճանապարհվեցին Երևանի պետական մանկավարժական համալսարան` գտնելու համախոհների: Նրանց ԵՊՀ-ից ճանապարհեցին «հեռացեք» վանկարկումներով:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել