Հնդկաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել նախագահին
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուն:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ դեսպանի պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական հարաբերություններն ավելի կխորանան ու կամրապնդվեն, քանի որ դրա համար բոլոր նախադրյալներն առկա են:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն ընդգծել են, որ հայ և հնդիկ ժողովուրդների ավանդաբար ջերմ հարաբերությունների հիման վրա Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր՝ վերջին 20 տարում, տարբեր ոլորտներում զարգացել է երկկողմ սերտ համագործակցություն՝ հիմնված բարի կամքի և փոխադարձ շահերի վրա:
Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ Հայաստանը հաստատակամ է շարունակելու և խորացնելու այդ համագործակցությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել