
«Դասադուլն անցկացրեք համապատասխան վայրերում». Մանկավարժականի ուսխորհուրդ (լուսանկարներ)
Մանկավարժական համալսարանն ավելի կազմակերպված «դիմավորեց» դասադուլը: Ուսխորհուրդը մարդկանցից պատնեշ էր ստեղծել համալսարանի գլխավոր մուտքի մոտ, որպեսզի դասադուլավորները չկարողանան մտնել ներս:
Սակայն երբ դասադուլ հայտարարած ուսանողները և նրանց միացած քաղաքացիական ակտիվիստները հայտարարեցին, որ իրենք չեն էլ պատրաստվում մուտք գործել շենք, ուսխորհուրդի նախագահն ասաց, որ ամեն դեպքում աղմուկի պատճառով խանգարվում է դասապրոցեսը, և ավելի լավ կլիներ, եթե նման ակցիաներ կազմակերպվեին համապատասխան ժամերին և համապատասխան վայրերում, օրինակ Ազատության հրապարակում:
Ուսանողներից մեկը նույնիսկ առաջարկեց դասադուլն անել, օրինակ, դասերից հետո:
Վանկարկելով «Միացեք մեզ», «Ազատ, անվախ, ուսանող»՝ դասադուլի մասնակիցներն իրենց քայլերն ուղղեցին դեպի Բժշկական համալսարան:
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել