HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատմաբան. պետք է հասնել նրան, որ տեղի ունենա Սումգայիթի ցեղասպանության կազմակերպիչների դատավարություն

1988 թվականի այս օրը Ադրբեջանի իշխանությունները սկսեցին Սումգայիթի հայերի ջարդերը: Այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, պատմաբան Գևորգ Մելքոնյանը, խոսելով ցեղասպանության մասին, ցավով նշեց, որ ադրբեջանցիները փորձում են Սումգայիթի և Խոջալուի դեպքերը համահավասարեցնել՝ շեղելով միջազգային հանրության ուշադրությունը:

«Ադրբեջանական բոլոր լրատվամիջոցները վերջին օրերին թմբկահարում են, այսպես կոչված, «Խոջալուի ցեղասպանության» հարցը՝ ունենալով մեկ նպատակ և մեկ խնդիր: Քարոզչական բլեֆներով Ադրբեջանի ղեկավարությունը փորձում է շեղել միջազգային հանրության ուշադրությունը Սումգայիթյան ոճրագործության դատապարտման խնդրից»,- ասաց պատմաբանը:

Նրա հավաստմամբ, հայոց ցեղասպանության ճանաչումից և դատապարտումից են կախված Սումգայիթի ջարդերի ճանաչումն ու դատապարտումը:

«Եթե ժամանակին դատապարատվեր հայոց ցեղասպանությունը, ապա 88-ին չէինք ունենա Սումգայիթյան ջարդերը, իսկ եթե դատապարտվեր Սումգայիթի ողբերգությունը, այնուհետև չէինք ունենա Բաքվի, Մարաղայի ջարդերը: Քանի դեռ Ադրբեջանի ղեկավարությունը չի դատապարտել այն մարդկանց, ովքեր կազմակերպեցին այդ ցեղասպանությունը, ավելին՝ դեռ փորձում է հերոսացնել այն մարդկանց, ովքեր ռուսական բանակի կողմից դատապարտվել են, հայության վրա կա այն վտանգը, որ Սումգայիթի ոճրագործությունը մեկ այլ վայրում կարող է կրկնվել »,- ասաց Գևորգ Մելքոնյանը:

Նրա խոսքով՝ քարոզչական դաշտում Հայաստանն ունի լուրջ խնդիրներ: Կան բազմաթիվ փաստաթղթեր, տարբեր ազգերի ներկայացուցիչների վկայություններ, որոնք հաստատում են, որ Սումգայիթի ցեղասպանությունը կազմակերպել է Ադրբեջանի ղեկավարությունը, դա չի եղել մի խումբ խուլիգանների արարք, ինչպես իրենք են ներկայացնում, այլ եղել է պետական մակարդակով կազմակերպված ցեղասպանություն:

«Այդ փաստաթղթերը պետք է տպագրվեն ոչ միայն հայերենով, այլև թարգմանվեն անգլերեն, ռուսերեն և ներկայացվեն միջազգային հանրությանը»,- նշեց պատմաբանը:

Ադրբեջանական կողմը բավականին պատրաստված քարոզչություն է իրականցնում: Գևորգ Մելքոնյանը վստահեցրեց, որ վերջին օրերին ադրբեջանցիները ԱՄՆ-ում, Եվրոպայում կազմակերպել են բազմաթիվ բլեֆ-ակցիաներ՝ Խոջալուի դեպքերի հետ կապված:

«Նրանք բավականին լավ պատրաստված էին ակցիային, բաժանում էին բուկլետներ՝ տարբեր լեզուներով, տրամադրելով ինֆորմացիա Խոջալուի դեպքերի հետ կապված, փորձելով ստեղծել զոհի կարգավիճակ՝ դրանով փորձելով իրավական և փաստական հիմք ստեղծել հետագա սադրիչ գործողությունները արդարացնելու համար»,- ասաց բանախոսը:

Նրա խոսքով՝ հայկական կողմը պետք է հասնի նրան, որ տեղի ունենա Սումգայիթի ցեղասպանության այն կազմակերպիչների բաց դատավարություն, որոնք այսօր կենդանի են, զբաղեցնում են շատ բարձր պաշտոններ: Դա անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչպես են 1988 թվականի մարդասպաններին, խուլիգաններին հերոսացրել, ինչը շարունակվում է մինչ օրս՝ ի դեմ մարդասպան Ռամիլ Սաֆարովի հերոսացման:

Իսկ ինչ վերաբերում է Խոջալուի դեպքերին, ապա պատմաբանը փաստեց, որ դրանք կազմակերպել է հենց Ադրբեջանի ղեկավարությունը:

Գևորգ Մելքոնյանը հավելեց, որ Սումգայիթի ցեղասպանության ժամանակ, պաշտոնական տվյալների համաձայն, հայերն ունեցել են 27 զոհ: Իրականում թիվը շատ ավելի մեծ է, և խորհրդային քարոզչամեքենան ամեն ինչ արեց, որ այս թիվը հրապարակվի:

Ելենա Թորոսյան

Մեկնաբանություններ (1)

Gayane
Patmaban djan, inchu es ays tsanot text@ mez patmum. Hayer@ ho azgayin pokramasnutyun chen Hayastani Hanrapetutyunum. Ete Hayastani karavarutyun@ ajskan tari chi karoranum ayd paster@ midgazgayin makardakov apacucel, uremn apikar karavarutyun e . Pahandgir nor karavarutyun

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter