HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր պաշտոն՝ Գալուստ Սահակյանի որդուն

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմին է ներկայացրել վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանին: 

Կառավարության ղեկավարը նշել է, որ չնայած երիտասարդ տարիքին, Արման Սահակյանը փորձառու գործիչ է, ունի կառավարման հարուստ փորձ, տարբեր գերատեսչություններում զբաղեցրել է ղեկավար պաշտոններ, և դա այն բանի գրավականն է, որ նոր պաշտոնում նա կկարողանա արդյունավետ կազմակերպել և իրականացնել աշխատանքները: 

«Այդ տեսակետից ես ցանկանում եմ շնորհավորել Արման Սահակյանին այս պաշտոնը զբաղեցնելու կապակցությամբ և մաղթել նրան բեղմնավոր աշխատանք: Համոզված եմ, որ աշխատանքային կոլեկտիվը կստեղծի այն մթնոլորտը, որը հնարավորություն կտա պարոն Սահակյանին միանգամից անցնել իր պարտականությունների կատարմանը: Միևնույն ժամանակ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կիրակոսյանին այս տարիների ընթացքում կատարած աշխատանքի համար: Բավական մեծ բեռ էր դրված տիկին Կիրակոսյանի ուսերին, և մենք կարողացանք համատեղ ջանքերով բավական լուրջ բարեփոխումներ իրականացնել այս ոլորտում: Մենք հարգել ենք տիկին Կիրակոսյանի աշխատանքից ազատվելու դիմումը և ցանկանում եմ կառավարության և իմ անունից շնորհակալություն հայտնել նրան համագործակցության և կատարված աշխատանքների համար», - նշել է վարչապետ Սարգսյանը: 

Կարինե Կիրակոսյանը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել Արման Սահակյանին:

Շնորհակալություն հայտնելով վստահության համար՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության նորանշանակ պետ Արման Սահակյանը նշել է, որ իրականացնելու է բոլոր ծրագրերը և կառավարության կողմից կատարվող բարեփոխումները, ինչպես նաև ջանքեր է գործադրելու ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Այս մասին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանություններ (1)

svoy
козлик получил что хотел...травку зеленую...бэээээээ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter