HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Խաչատուր Սուքիասյանը՝ քաղաքապետի թեկնածու

Նախագահական ընտրությունները դեռ չավարտված՝ իշխանական կուլիսներում սկսել են քննարկել Երեւանի ավագանու ընտրությունները: Թերթի տեղեկություններով՝ որոշ իշխանավորներ կարծում են, որ Տարոն Մարգարյանն այլեւս չպետք է զբաղեցնի քաղաքապետի պաշտոնը՝ մանավանդ Ավանի խայտառակ ընտրություններից հետո: Բայց մեկ այլ խումբ էլ կտրականապես դեմ է Գագիկ Բեգլարյանի վերադարձին: Եվ քանի որ երկրում հետընտրական կրքերը չեն հանդարտվում, քննարկվում է այլընտրանքային թեկնածուի հարցը, ով կլինի կոմպրոմիսային՝ կընդունվի եւ իշխանության, եւ ընդդիմության կողմից:

Թերթի տեղեկություններով՝ ոմանք կարծում են, որ այդպիսի թեկնածու է Խաչատուր Սուքիասյանը, ով լավ գործարարի համբավ ունի, եւ չնայած տեւական ժամանակ է՝ ակտիվ չէ, սակայն ընդունելի թեկնածու է եւ նորահայտ ընդդիմության, եւ ՀԱԿ-ից անջատվածների, եւ բիզնես-շրջանակների համար:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter