HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ինքնորոշման գաղափարը՝ Spiral Hayrikyan

«Արմենպրես» լրատվական գործակալության անգլերեն կայքէջը նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները հրապարակելիս, չգիտես ինչու, որոշել է թարգմանել Պարույր Հայրիկյանի անունը: Վերջինս ներկայացված է որպես Spiral Hayrikyan:

«ՉԻ»- Փաստորեն, Պարույր Հայրիկյանի վրա այս ընտրությունները չեկան: Հերիք չի՝ մութ ուժերը մահափորձ իրականացրեցին, հերիք չի՝ 1,2 տոկոս ձայն հավաքեց, վերջում էլ բռնեցին ու անունը թարգմանեցին: Անկասկած, եթե հայոց պետականության հիմնադիրը գլխի գալիքն իմանար, ընտրություններին չէր մասնակցի: Բայց մեզ տվյալ պահին ավելի շատ մտահոգում է այն, որ ռուսական իմպերիալիզմի գործակալների շոշափուկները փաստորեն նաեւ լրատվական կայքեր են ներթափանցել եւ փորձում են դաժանաբար վարկաբեկել հայ ժողովրդի ինքնորոշման գաղափարը: Դա, իհարկե, նրանց չի հաջողվի, բայց մարտահրավերը, համաձայնվեք, լուրջ է:

Հ.Գ. Ամենայն հավանականությամբ, շատ շուտով ՀՀ հատուկ ծառայությունները կբացահայտեն, որ «Արմենպրեսի» անգլերեն կայքէջի խմբագիրը ժամանակին էպոսագետի տանը «մալյարկի գործ» է արել: 

Մեկնաբանություններ (1)

G.
spirai@ verjn e

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter