HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». սեղանին մարզպետների մնալ-չմնալու հարցն է

Նախօրեին ՀՀ նախագահի նստավայրում հանդիպել են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Թերթի տեղեկություններով՝ Աբրահամյանը Սարգսյանի հետ քննարկել է մարզպետների հարցը ու փորձել նրան բացատրել, թե որ մարզպետը ինչու է պարտվել ընտրություններում: Սակայն Սարգսյանը շատ վճռական է տրամադրված եղել՝ ասելով, որ բացի երկու-երեքից, մյուսները պետք է հրաժարականի դիմումներ ներկայացնեն: 

ԱԺ-ում պտտվող լուրերի համաձայն՝ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն ու Գեղարքունիքի մարզպետ Ռաֆայել Գրիգորյանը (եւս մեկ-երկու հոգի) կշարունակեն աշխատել: Թերթը փորձել է Հ. Աբրահամյանից ճշտել, թե Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ որ մարզպետների մնալ-չմնալու հարցն է քննարկվել: ԱԺ նախագահը մամլո խոսնակ Գոհար Պողոսյանի միջոցով փոխանցել է հետեւյալը. «Այո, ես գնացել եմ նախագահի նստավայր, զրուցել եմ Սերժ Սարգսյանի հետ, բայց մարզպետների հարց չի քննարկվել»: 

Մեկնաբանություններ (2)

nazar
gone pocihamar marzpenerin haneq u gorcazurk paheq mi 2 amis teseq inch hexapoxutyun ksksen nerkayis ishxanutyan dem
hay mard
Marzpetner@ keran talanecin yerkir@, yete cankutyun ka inch vor popoxutyan! apa henc marzpetneric petq e sksvi, bayc da chi nshanakum shaxmati orenqi pes , ayd makanunavor hreshneric azateq cer jorovrdin, yete gone mi qich sirum eq cer yerkir@.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter