HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». մտավորական է, անունը՝ Ռազմիկ Դավոյան

«Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ականջները կքաշի, այլ հայ ժողովրդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտության պատճառով»,- «ՀԺ»-ին տված հարցազրույցում նման սարսափազդու կանխատեսում է արել բանաստեղծ Ռազմիկ Դավոյանը:

Հայ ժողովրդի ականջները քաշելու՝ Վլադիմիր Վլադիմիրովիչի ցանկությունը մտավորականը բացատրել է նրանով, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ասել է, թե նա շտապել է շնորհավորել Սերժ Սարգսյանին: Եվ ընդհանրապես, Ռազմիկ Դավոյանի հարցազրույցը չափազանց հետաքրքիր ելեւէջներ է պարունակում: Օրինակ՝ թղթակցի հարցին, թե Սերժ Սարգսյանի պաշտոնավարման անցած հինգ տարիները բավարար չեն արդյոք՝ նրա գործունեությունը բացասական գնահատելու համար, Ռազմիկ Դավոյանը պատասխանել է. «Նախորդ հինգ տարիները նախորդ տասը տարիների հասցրած վերքերը ապաքինելու ժամանակ էր: Տասը տարիներ էլ ասում եմ, դրա մեջ մեկ-երկու տարում այնպիսի վնասներ են հասցվել մեր ժողովրդին, որ այդ վերքերը ապաքինելը սարսափելի դժվար էր...»: Ս. Սարգսյանի պաշտոնավարման 5 տարիներին նախորդող 10 տարիները Ռ. Քոչարյանի պաշտոնավարման շրջանն է: Ի դեպ, Դավոյանը 4 տարի եղել է Քոչարյանի բազմաթիվ խորհրդականներից մեկը եւ երբեւէ ակնարկ անգամ չի արել այդ «վերքերի» մասին: 

Մեկնաբանություններ (2)

Գեւորգ
Հին հարմարվողներից է (չնայած տաղանդ էլ ունի)
Hayk
Միայն ստրուկին վայել արտահայտություն «Վլադիմիր Վլադիմիրովիչը ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի ականջները կքաշի, այլ հայ ժողովրդի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի արտահայտության պատճառով»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter