HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձը

Հարկատուներին էլեկտրոնային համակարգի խափանմամբ ծանր վիճակի մեջ դնելուց հետո հանրային պատասխանատվությունից խուսափելու ՊԵԿ-ի անհաջող փորձին կարելի է արձագանքել ՀՀ օրենսդրությունից ընդամենը չորս կարճ մեջբերումներով:

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն Համակարգչային և տեխնիկական հարցերի աշխատանքային խմբի ղեկավարն է»: (ՀՀ կառավարության թիվ 25 արձանագության N-3 հավելված)

«… Հարկային մարմինը կշարունակի աշխատանքները էլեկտրոնային եղանակով հարկային հաշվետվությունների ներկայացման համակարգի ամբողջական ներդրման ուղղությամբ»: (ՀՀ կառավարության թիվ 195-Ն որոշում)

«ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահը իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակմանը մասնակցության, տիրող իրավիճակի ու հեռանկարային զարգացման ապահովման համար»: (ՀՀ կառավարության թիվ 1005-Ն որոշում)

«Հարկային մարմինը պարտավոր է Հաշվետվությունների ընդունման համար ապահովել ավտոմատ համակարգի ֆունկցիոնալությունը, Հաշվետվությունների փոփոխման, համակարգի պրոֆիլակտիկ անջատումների դեպքում էլեկտրոնային Հաշվետվությունների ներկայացման կայքում տեղադրված հաղորդագրության միջոցով նախօրոք տեղեկացնել Հարկ վճարողին»: (ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի թիվ 120-Ա հրաման)

Անկախ առանձին պետական մարմինների դժգոհություններից, շարունակում ենք մեր աշխատանքը` միտված նաև հարկ վճարողների իրավունքների պաշտպանությանը` հարգալից քննադատելով և հետևողականորեն վերհանելով բոլոր ոլորտներում առկա խախտումներն ու թերացումները: Մի´ վրդովվեք, պարոնա՛յք, համբերատար ուղղեք սխալները:

Պաշտպանի աշխատակազմ

 

 

 

Մեկնաբանություններ (1)

G.
duq el krakn eq @nkel cer araci cer@ hima chgiteq inch aneq .haziv joxovurd hangist ashxatum er.spaneciq cer norararutyunnerov

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter