HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահ Սարգսյանը՝ «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի «Կենտրոն» ենթակայանում

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է մայրաքաղաքի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայան, որտեղ նրան ներկայացվել է շտապ բժշկական օգնության ծառայության արդիականացմանն ուղղված միջոցառումների կատարման ընթացքը:

Նշվել է, որ նախատեսված է արդիականացնել շտապօգնության ավտոպարկը, ներդնել շտապօգնության գործակարգավարական միասնական համակարգ, գլոբալ նավիգացիոն համակարգ, մոնիտորինգի համակարգ, մշակել ծառայության համապատասխան չափորոշիչներ, իրականացնել կադրերի կրթման և վերապատրաստման ծրագրեր, որոնց մի մասն արդեն կատարվել է, իսկ մի մասը` ընթացքի մեջ է:

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը ՀՀ կառավարությանն է տրամադրել շտապ օգնության 88 մեքենա, որի հանձնման-ընդունման վերաբերյալ փաստաթուղթն այսօր ՀՀ նախագահի այցի ժամանակ չինական կողմի հետ ստորագրել է ՀՀ առողջապահության նախարարը:

Սերժ Սարգսյանը շրջել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ «Կենտրոն» ենթակայանի հիմնանորոգված շենքում, գործակարգավարական կենտրոնում դիտել գլոբալ նավիգացիոն համակարգով զինված շտապ օգնության մեքենաների հետ կարգավարական աշխատանքը, զրուցել բուժանձնակազմի հետ: 

Ենթակայանի բակում ցուցադրվել են նաև նոր գծային շտապ օգնության ավտոմեքենաներն ու ռեանիմոբիլները, ներկայացվել են բժշկական սարքավորումների աշխատանքային հնարավորությունները: Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter