HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները գնացել էին գողի մասին ահազանգի հետքերով, արդյունքում փրկել են ինքնասպանության դիմող կնոջը

Փետրվարի 26-ին` ժամը 22.21-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամ Խաչատրյան փողոցի թիվ 24 շենքի թիվ 9-րդ բնակարանում հնարավոր է գող կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը:

Դեպքի վայր մեկնելու ճանապարհին փրկարարները Կիևյան կամրջի տարածքում նկատել են մոտ 35 տարեկան կնոջ, ով փորձել է իրեն նետել ընթացող ավտոմեքենաների տակ, սակայն անհաջող փորձից հետո նա վազել է դեպի կամուրջը, որպեսզի ցած նետվի:

Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը և կնոջը հանձնել տարածքում հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցներին:

Պարզվել է, որ ինքնասպանության փորձ կատարող կինը գտնվել է հոգեկան անհավասարակշիռ վիճակում: 

Այնուհետև փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի հերթապահ խումբը մեկնել է նախորդ կանչի վայր: 

Փրկարարները բացել են բնակարանի դուռը:

Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter