HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժը՝ Սերժին. «Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին»

Հայտնի ռոք երգիչ Սերժ Թանգյանը նամակ էր գրել նախագահ Սերժ Սարգսյանին, որն անպատասխան չէր մնացել: Եվ այժմ էլ Թանկյանը պատասխան է Ս. Սարգսյանի նամակին

«Հարգելի պարոն նախագահ, 

Ինձ համար մեծ պատիվ է այն, որ Դուք պատասխանեցիք իմ նամակին: Ճիշտն ասած, ես չէի սպասում, որ Դուք կպատասխանեք` նկատի ունենալով իմ կողմից արտահայտված խիստ քննադատությունը: Այն փաստը, որ Դուք պատասխանեցիք, շատ ոգեւորող է: 

Հարգելով Ձեզ, թույլ տվեք նկատել, որ Դուք հստակորեն չպատասխանեցիք իմ հարցերին եւ չանդրադարձաք իմ նախկին նամակում բարձրացրած խնդիրներին: 

Կարծում եմ, որ Դուք մեծ աշխատանք եք կատարել Հայաստանի սահմանները ապահովելու գործում Ղարաբաղյան պատերազմից առաջացած չափազանց զգայուն եւ բարդ իրավիճակում: Եթե հիշում եք, ես գնահատել եմ Ձեր ջանքերն այդ հարցում մեր անձնական հանդիպման ժամանակ: 

Այնուհանդերձ, անվտանգությունը հարկավոր չէ վերածել քավության նոխազի մեր հայրենիքում ուշադրությունը անհավասարությունից եւ անարդարությունից շեղելու նպատակով: ԱՄՆ-ի Հանրապետականները այն արել են բազմաթիվ ընտրությունների ժամանակ եւ այժմ ոչ ոք այլեւս դրան չի հավատում: 

Ես նույնպես պատասխանատվություն եմ զգում ապագա սերունդներին թողնելիք ժառանգության համար: Այդ պատճառով եմ արտահայտվում եւ անտարբեր չեմ Հայաստանի (Թեղուտ) հանքարդյունաբերության եւ շրջապատի աղտոտվածության հարցերի նկատմամբ: 

Քաղաքացիները Հայաստանում բողոքում են ընտրությունների արդյունքների եւ քաղաքականության մեջ առկա անարդարությունների դեմ: Խնդրում եմ, լսեք նրանց բողոքները: Լսեք դասադուլ հայտարարած ուսանողներին եւ մի թողեք ուսումնական հաստատություններին կամ ոստիկաններին լռեցնել նրանց ձայները ի վնաս ժողովրդավարության: Նրանք Հայաստանի ապագան են: 

Կաշառակերություն, անարդարություն, արտագաղթ եւ կեղծված ընտրություններ: Սրանք այն արատներն են, որոնք դատարկել են մեր երկիրը իր քաղաքացիներից` ավելին, քան ականները եւ ռումբերը: Դուք ի՞նչ եք պատրաստվում անելու այն շտկելու համար: Պատրաստվում եք արդյո՞ք համակարգը բարեփոխել: 

Հարգելի պարոն նախագահ, խնդրում եմ հաստատել օրենքի իշխանություն մեկ ընդ միշտ, որպեսզի մարդիկ իրենց հարգված զգան օրենքի եւ դատարանների կողմից: 

Հայաստանի Սահմանադրությունը եւ օրենքները լավն են: Նրանց իրագործումն է պակասում: Մենք հոգնել ենք լսելով այն ներդնողների մասին, ովքեր հեռանում են Հայաստանից թալանված, հոգնել ենք լսել անձնական շահերի համար քաղաքական  ճնշումների մասին, քաղաքական շահեր հետապնդելով լրատվական միջոցներին ենթարկեցնելու մասին, դատարաններում անարդարության մասին եւ այլն եւ այլն: 

Շատերը կարծում են, թե քաղաքական մշակույթը փոխելու համար սերնդափոխություն է հարկավոր` կաշառակերությունից եւ բռնությունից ձերբազատվելու համար: Դուք կարող եք այն իրագործել հիմա:

Ձեր նամակում, Դուք ընդունեցիք, որ փոփոխություն հարկավոր է եւ, կարծեմ, առաջարկեցիք, որ մտադրված եք լուրջ քայլեր ձեռնարկել այդ հարցում, որպեսզի մենք ստիպված չլինենք եւս 20 տարի սպասել այդ ազատությանը հասնելու համար: 

Դրա համար Ձեր ժողովուրդը հավերժ Ձեզ երախտապարտ կլինի, Սերժ: 

Արդարադատ ազգը հզոր ազգ է, ազգ որը կարող է հպարտանալ ոչ միայն իր անցյալով, այլ նաեւ իր ներկայով: 

Համաձայն եմ, որ բոլորս պետք է աշխատենք միասին Հայաստանի լավագույն ապագայի համար: 

Շնորհակալ եմ հորս ուղղված ջերմ ցանկությունների համար: Ես նույնպես մաղթում եմ սեր եւ լավագույն մաղթանքներս Ձեր ընտանիքին եւ հուսով եմ ապագայում հանդիպել Ձեր թոռնիկ Սերժին: 

Խաղաղություն»:

Մեկնաբանություններ (5)

hay
ayo dra hamarel ashxar@ chanachum e Թանկյան madun, inch kayf e vor kan es tesak hayer
MK
He has no answers to your pivotal questions regarding the rampant corruption,injustices,fraud,net result is that we have a deficit of 70000 people per every year for the past 5 years, who have left our country,these are official figures who have been totally disillusioned with what is going in Armenia in in the hands of these corrupt crooks. The root cause of all this evil is corrupt serzh and HIS ruling RPA party which rules supreme in all walks of life in Armenia,you cant breath unless you have permission from these thugs. The fish always smells from its head,in our case from corrupt serzh the thug. A very sad and desperate situation.
hye3
RPA And NA Centers Of Political Corruption Karine Ionesyan 17:20 27/02/2013 Story from Lragir.am News: http://www.lragir.am/index.php/eng/0/interview/view/29114 Interview with Chairwoman of Transparency International Anti-Corruption Center Sona Ayvazyan
hye3
When the Police is operator and the power-provocateur 2013-02-27 15:08:59 http://lurer.com/?p=80720&l=en
hye3
Armenia Migration Exodus Creates Women-Only Villages An estimated 60,000 Armenians are leaving their country each year in search of a better life, and the mass exodus has caused a startling new trend: whole villages populated almost entirely by women. http://www.huffingtonpost.com/2011/08/10/armenia-migration-exodus-_n_923832.htm A Very Dangerous Situation for Armenia During the past eight years alone, between 1992 to July 2010, more than 1.1 million people emigrated from Armenia, according to the Migration service. The majority of Armenians emigrate to Russia and Ukraine, specially to Moscow, but also to Altay, Voronezh (where there are aircraft factories), Kaliningrad, Kaluga, and other regions. Russia offers palatable conditions, gives them homes, offers work, transportation expenses of their belongings and bonus money — a one time deal somewhere between $4000 to $5000 and specially gives them citizenship within a year. It is the Russian law to lure migrants, people unhappy in the Motherland. According to some figures, 70,000 people leave Armenia annually while other place the figure higher. http://www.keghart.com/Keshishian_Emigration To Greener Shores: A Detailed Report on Emigration from Armenia http://www.armenianweekly.com/2013/01/22/to-greener-shores-a-detailed-report-on-emigration-from-armenia/

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter