HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանը «ջերմ» հարաբերություններ ունի Կարեն Կարապետյանի հետ

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ օրեր առաջ Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպում է ունեցել, սակայն  ասաց, որ քաղաքական հարցեր չեն քննարկվել:

ԱԺ նախագահի ասելով` ինքը  «շատ ջերմ» հարաբերություններ ունի նախկին քաղաքապետի հետ, սակայն թե ինչ են քննարկել «ջերմ» մթնոլորտում, Հովիկ Աբրահամյանը չմանրամասնեց:

Նշենք, որ տեւական ժամանակ է՝ խոսվում է Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում նշանակելու մասին, եւ ԱԺ նախագահի ու Կարեն Կարապետյանի հանդիպումը ամենեւին էլ պատահականություն չէ:

Թեեւ Հովիկ Աբրահամյանն ասաց, որ կառավարությունում փոփոխություններ են լինելու, սակայն նշեց, որ վարչապետի փոփոխությունը պարտադիր չէ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter