HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետարան. Նորքի 1-ին զանգվածի Բաղյան փողոցում ծառեր չեն հատվել

Ս/թ փետրվարի 23-ին համացանցային որոշ կայքերի տարածած  ապատեղեկատվության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ Բաղյան փողոցին հարող տարածքում  /143 դպրոցի հարակից տարածք/ 350-400 հատ ծառերից  կազմված կանաչ տնկարկ /գոտի/ երբևէ չի եղել։ 

Երևանի քաղաքապետարանի և Նոր Նորք վարչական շրջանի մասնագետների կողմից  ուսումնասիրվել է նշված տարածքը: Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ.

-Տարածքն իրենից կանաչ գոտի չի ներկայացնում: Ավելին, նշված տեղանքում մասսայական ծառահատումների կամ ծառահատումները վերացնելու որևէ հետք կամ նշաններ չեն հայտնաբերվել,

-Տարածքը սեփական տարածք է, որտեղ ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է ընդամենը  անկանոն աճած 3 հատ հատված ծառի կոճղ:

Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter