HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երևանի քաղաքապետը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանի հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  արտակարգ և լիազոր դեսպան Տյան Չանչունի հանդիպման ժամանակ քննարկվել են Երևան քաղաքի և Չինաստանի քաղաքների, մասնավորապես Ուռումչի քաղաքի միջև համագործակցության հեռանկարները։ Հատկանշելով հայ-չինական հարաբերությունների ներկայիս բարձր մակարդակը՝ քաղաքապետը նկատել է, որ վերջին շրջանում ակտիվացել են մասնավորապես երկկողմ տնտեսական շփումները։

«Հայաստանի և Չինաստանի մայրաքաղաքների միջև ստորագրվել է  համագործակցության վերաբերյալ հուշագիր, որն ընդգրկում է տարբեր ուղղություններ։ Ակնկալում ենք նաև Ձեր աջակցությունը ինչպես Երևանի և Ուռումչիի, այնպես էլ Չինաստանի այլ քաղաքների հետ երկկողմ կապերի հաստատման  հարցում։ Ուռումչին խոշոր արդյունաբերական քաղաք է և, կարծում եմ, կան ոլորտներ, որտեղ կարելի է փոխշահավետ համագործակցություն ծավալել»,- նշել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։  

«Չինական կողմը հետաքրքրված է Երևան քաղաքի ներդրումային դաշտով և պատրաստ է մասնակցել նաև Երևանի քաղաքապետարանի հայտատարարած միջազգային մրցույթներին՝ երկկողմ համագործակցության և ներդրումային ծրագրերի իրականացման համար։ Կարծում եմ հաջողության դեպքում դա կլինի ևս մի կարևոր համագործակցություն մեր երկու երկրների միջև»,- ընդգծել է ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանը։  

Շնորհակալություն հայտնելով պատրաստակամության համար՝ Երևանի քաղաքապետը ներկայացրել է Երևան քաղաքի ներդրումային դաշտի հնարավորությունները և համագործակցության ոլորտները՝ մասնավորելով բազմաբնակարան շենքերի վերելակային տնտեսությանի կառավարման, հանգստի գոտիների ստեղծման, հյուրանոցային համալիրների շինարարության և այլ բնագավառներ։

Երևանի քաղաքապետը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել՝ Չինաստանի կառավարության կողմից ՀՀ–ին տրամադրված 249 քաղաքային ավտոբուսների համար, որոնց հիմնական մասը արդեն համալրել է Երևանի հասարակական տրանսպորտի ցանցը։

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter