HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքապետը հանդիպել է ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ քննարկվել է համատեղ համագործակցության ծրագրերի ընթացքը:

Կարևորելով  ՎԶԵԲ-ի հետ համագործակցությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել քաղաքային տնտեսության կարևոր ոլորտներում իրականացվող ծրագրերին աջակցության համար և, ի մասնավորի, անդրադառնալով Երևանի մետրոպոլիտենի զարգացման ներդրումային ծրագրի ընթացքին, ընդգծել, որ առաջին փուլով իրականացված վերակառուցման և արդիականացման աշխատանքները արդեն իսկ փաստում են, որ ծրագիրը հաջողված է: Քաղաքապետը նաև վստահություն է հայտնել, որ ծրագրի երկրորդ փուլը ևս կունենա նույն արդյունավետությունը: «Գաղտնիք չէ, որ մետրոն ապահով և էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցի համարում ունի ամբողջ աշխարհում և մենք շատ ենք կարևորում այս ծրագրի իրականացումը, որով առաջին հերթին մեր բնակիչների անվտանգության խնդիրներն ենք լուծում»,- նշել է Տարոն Մարգարյանը: 

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի մունիցիպալ և շրջակա միջավայրի ենթակառուցվածքների փոխտնօրեն Լին Օ՚  Գրեդին իր հերթին  կարևորելով Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունն ու շնորհակալություն հայտնելով համատեղ արդյունավետ աշխատանքի համար, ՎԶԵԲ-ի անունից պատրաստակամություն է հայտնել շարունակել Երևանի քաղաքապետարանի և բանկի միջև իրականացվող ծրագրերը: Մասնավորապես կողմերը քննարկել են նաև կոշտ թափոնների կառավարման և ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգի բարելավման ծրագրի իրագործման հետ կապված հարցեր:

Պայմանավորվածություն է ձեռքբերվել նախատեսվող ծրագրերը կյանքի կոչելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ՝ առավել համակողմանի ու մասնագիտական քննարկումներ կազմակերպելու համար:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter