HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». նոր ընդդիմության ձևավորում

Խորհրդարանում երեկ շարունակվում էին ընդդիմության հետ բանակցությունները հետընտրական զարգացումների, իշխանություն-ընդդիմություն նոր մոդելի մշակման շուրջ: Ստեղծված պայմաններում բավականին հետաքրքիր իրավիճակում է հայտնվել Դաշնակցությունը, որը նախորդ օրը փակ քննարկում է արել:

Ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, ՀՅԴ-ն գտնում է, որ նոր ընդդիմությունն իրենք են` «Ժառանգության» հետ միասին: Անդրադառնալով բանակցությունների ընթացքին` ՀՅԴ թերթի աղբյուրն ասել է, որ իրենք «Ժառանգության» և ՀՀԿ-ի հետ քննարկում են ընդդիմադիր պայքարի ընդհանուր օրակարգը, որովհետև շարժումը Րաֆֆիինը չէ, պայքարը ժողովրդական է, առավել ստույգ` «հակասերժական». ճիշտ է, Րաֆֆի Հովհաննիսյանը համաձայն չէ իրենց պլատֆորմի որոշ կետերի հետ, այնուհանդերձ, համաձայնեցված կետերի շուրջ ընդհանուր օրակարգով կարողանալու են պայքարել ու ձևավորել ընդդիմադիր դաշտ: Այնպես, որ հասարակությունը հասկանա, որ իր շահերը պաշտպանող ուժի հետ գործ ունի:

Լավատեղյակները, սակայն, գտնում են, որ ընդդիմության ձևավորման կուլիսային-չերևացող պայքարը դեռ շատ «ջուր» կքաշի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter