HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքեց իր պաշտոնը

Անցած տարվա դեկտեմբերի 22-ին թերթը հայտնել էր, որ ՀՀ գլխավոր դատաբժիշկ Շոթա Վարդանյանը լքելու է իր պաշտոնը թոշակի անցնելու կապակցությամբ: Թերթը նշել էր նաև, որ նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվելու է ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության աշխատակիցներից մեկի բարեկամը:

Եվ ահա երեկ հայտնի է դարձել, որ ՀՀ ԱՆ «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է միայն կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Մհեր Բիշարյանը, որը ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանի քրոջ ամուսինն է: ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթը կանցկացվի 2013թ. մարտի 26-ին:

Թերթը հիշեցնում է, որ Շ. Վարդանյանն այն պաշտոնյան էր, որը 2008թ. մարտի 1-ի ողբերգության օրը դեպքի վայրում հայտնաբերված ատամնաշարի մասին խոսելիս ասել էր, թե դա խոճկորի ծնոտ է: Սակայն այդ խայտառակությունից հետո նա շարունակեց 4 տարի պաշտոնավարել:

Մեկնաբանություններ (1)

Narine
Henc hima piti toshaki ancner?? shutov odanavakayanov kancni, qani cnoti hamematutyan hamar iran chen @ntrel...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter