
«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՀԿ-ն է կազմակերպում
Երեկ, երբ դասադուլ հայտարարած ուսանողները շրջում էին բուհից բուհ և կոչ անում միանալ իրենց, բոլոր բուհերի առջև արդեն կազմ ու պատրաստ կանգնած էին «իշխանամետ» ուսանողները` համապատասխան պաստառներով և հակահարված հասցնելու վճռականությամբ:
«ՉԻ» - Փաստորեն դասադուլը համընդհանուր տարածում է գտնում, որովհետև «իշխանամետ» ուսանողների «մարտական ջոկատները» դասերի հաշվին են պայքարում դասադուլավորների դեմ:
Այսինքն` դասերին չեն մասնակցում, որպեսզի ասեն, որ չեն ուզում չմասնակցել դասերին: Ընդ որում` բուհերի ղեկավարները պնդում են, որ իրենք այդ ամենի հետ կապ չունեն, և «ուսումնատենչ» երիտասարդների ակցիաներն ինքնաբուխ են:
Ակնհայտ է, որ այդ ամենը լավ էլ կազմակերպված է, ընդ որում` ամենայն հավանականությամբ, այս ամենը կազմակերպում են ՀՀԿ կառույցները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել