HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հողի հարկի հավաքագրման ցուցանիշներով Լոռին զբաղեցնում է վերջին տեղը

Փետրվարի 27-ին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը մարզխորհրդի ընդլայնված նիստում ներկայացրեց 2012թ.-ի տարեկան հաշվետվությունը:   Հաշվետվությամբ ներկայացված շատ փաստեր արտացոլում էին մարզի բնակչության սոցիալայկան ծանր վիճակը: Անդրադառնալով մարզի համայնքերի բյուջեներով նախատեսված եկամուտների հավաքագրմանն ու դրանց ծախսերին` մարզպետը նշեց, որ նախատեսված 5 մլրդ 760 մլն  դրամ եկամուտների փաստացի հավաքագրումը կազմել է 5 միլիարդ  623 մլն դրամ: Համայնքերի բյուջեներով նախատեսված  սեփական հարկային եկամուտների  հավաքագրումը կազմել է 1միլիարդ 422 մլն դրամ:  Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ սեփական եկամուտների հավաքագրման  աճ է արձանագրվել  Տաշիրի,  Սպիտակի , Թումանյանի, իսկ անկում է գրանցվել  Գուգարքի և Ստեփանավանի  տարածաշրջաններում: 

Մարզի 54 համայնքերում նվազել է սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները. «Մեզ չի կարող չանհանգստացնել այն, որ հողի հարկի հավաքագրման ցուցանիշներով մարզը հանրապետությունում զբաղեցնում է վերջին տեղը»,- ասաց նա:  Սա  մարզպետի տարեկան  հաշվետվության առանցքային գնահատականներից էր, որը արտացոլում է մարզի գյուղացիների  աննախադեպ աղքատությունն ու անվճարունակությունը:  

Իր հաշվետվության մեջ Արթուր Նալբանդյանը քննադատեց մարզպետին կից  գործող համայնքերում վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքները. «Հանձնաժողովը դեռևս լիովին չի  օգտագործում իրեն ընձեռված բոլոր հնարավորությունները համայնքերում  սեփական եկամուտների հավաքագրմանը խանգարող հանգամանքները և  ֆինանսական  միջոցների ծախսերի  արդյունավետությունը բացահայտելու գործում» ,- ասաց նա: 

Մարզպետը բավականին ազդեցիկ թվեր հրապարակեց` կապված առողջապահության ոլորտին պետության ֆինանսական հատկացումների հետ: Հիվանդանոցային ծրագրի նախահաշվով, որպես պետական պատվերների կատարողական աշխատանքների բազային ծավալ, հատկացվել է 1մլրդ 229 մլն դրամ:  Պոլիկլինիկական, դիսպանսեր-ամբուլատորական ծրագրով նախատեսված բազային ծավալը կազմել է 1 մլրդ 645 մլն դրամ, 2013թ.-ի հունվարի 1-ի դրությամբ վճարովի ծառայության մուտքերը կազմել է  423 մլն դրամ: Վերջինիս տեղեկացմամբ 2012թ.-ին  մարզի քաղաքաշինության ոլորտում ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին իրականացվել է 14 մլրդ 81 մլն դրամի կապիտալ շինարական աշխատանքներ: Անդրադառնալով ճանապարհաշինությանը` մարզպետը հայտնեց, որ մարզի ճանապարհաշինության ոլորտում իրականացվել է 2 մլրդ 399 մլն դրամի  աշխատանքներ, այդ թվում` պետբյուջեից  2 մլրդ 139 մլն դրամ:

«Ընդհանուր առմամբ վերանորոգվել է 105 փողոց` 70.5 կմ երկարությամբ, այդ թվում  կատարվել է 720 մլն դրամ նախահաշվային արժեքով Նորաշեն-Սարչապետ  և 390 մլն դրամ նախահաշվային արժեքով  Հարթագյուղ-Խնկոյան  միջհամայնքային ճանապարհների վերանորոգումը»,- ասաց մարզպետը և հավելեց, որ այսուհանդերձ մարզի համայնքերի ճանապարհները գտնվում են անմխիթար վիճակում:

Արթուր Նալբանդյանը մարզի բնակչության անվճարունակության տխուր փաստեր հրապարակեց: «Մարզում կան համայնքներ, որոնք գազաֆիկացված են, սակայն բաժանորդներ չկան, այսինքն  այդ համայնքերի գազաֆիկացման համար գումար է ծախսվել  ոչ նպատակային: 

Գազաֆիկացված համայնքերի բնակչության 10-15 տոկոսը գազի սպառման ծախսեր գրեթե չունի, հատկապես գազի թանկացումից հետո գյուղական համայնքերում գազն ընդհանրապես սուրճ եփելու դեպքում է օգտագործում», ասաց մարզպետը: 

Արթուր Նալբանդյանը հայտնեց, որ 2012թ.-ին Լոռու մարզում խոշոր եղջրավոր անասունների գլխաքանակը կազմում է 78 081 գլուխ. «2012թ.-ին կաթի արտադրությունը մարզում ավելացել է 1500 տոննայով, մսինը` 100 տոննայիով»:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter