HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրանի քաղաքացին 4 կգ ափիոն է տեղափոխել Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Համիդ Շահլայեի Ջալալին 4 կգ ափիոն տեսակի թմրամիջոց, մաքսային հսկողությունից թաքցնելով, 2012 թ. հոկտեմբերի 11-ին տեղափոխել է ՀՀ տարածք: Հայաստանում ԱԱԾ-ն նրան կալանավորել է: Հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության մեղադրանքով:

1955 թ. ծնված Համիդ Շահլայեի Ջալալին նախկինում մաքսանենգության համար 2 տարով ազատազրկված է եղել:

Երեկ Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, շարունակվեց այս գործով դատաքննությունը:

Քննությունը պարզել է, որ մեղադրյալը ոմն Ռուբիկ Վարդանյանի խնդրանքով Թեհրանից Երևան է տեղափոխել վերջինիս հարազատների համար նվերներ՝ չիմանալով ճամպրուկում առկա գաղտնի գրպանի և այնտեղ տեղադրված թմրանյութի մասին: Մեղադրյալի պնդմամբ՝ ինքը դիմել է անվտանգության աշխատակիցներին, որպեսզի կապ հաստատեն ճամպրուկի հասցեատիրոջ և ուղարկողի հետ, սակայն աշխատակիցները միջոցներ չեն ձեռնարկել: Իսկ ավելի ուշ վերոնշյալների հետ կապ հաստատել չի ստացվել:

Համիդ Շահլայեի Ջալալիի խոսքով՝ ինքը հաճախ էր գալիս Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ: Իսկ նախկինում, երբ աշխատում էր որպես Թեհրան-Երևան ավտոբուսի վարորդ, երբեք անգամ դեղահաբեր չի բերել՝ իմանալով Հայաստանի օրենսդրությունը: Մեղադրյալի հավաստմամբ՝ ինքը ճամպրուկի տիրոջը՝ Ռուբիկին, ճանաչում է 2 տարի, երբ նրանք Թեհրանում ապրում էին հարևանությամբ, և իրենց միջև ընկերական կամ գործնական հարաբերություններ չեն եղել, և նախկինում ինքը Ռուբիկի խնդրանքով երբեք Հայաստան որևէ բան չի բերել:

Դեռեւս նախորդ նիստին Համիդ Շահլայեի Ջալալու պաշտպանը` Արման Թամրազյանը, առարկություն հայտնեց այն հարցի շուրջ, որ ԱԱԾ աշխատակիցները ձերբակալումից անմիջապես հետո իրեղեն ապացույցների վրա կնիք չեն դրել, ինչը կարող է կասկածի տեղիք տալ:

Երեկվա նիստում մեղադրող Գրիգոր Տիգրանյանը ներկայացրեց իրեղեն ապացույցները` ճամպրուկը, և դրանից առանձնացված գաղտնի գրպանը՝ մեկ ընդհանուր փաթեթի մեջ, որը կնքված էր փորձագետների կողմից, 4 կգ ափիոն տեսակի թմրանյութը ( մոտավորապես 80 մլն ՀՀ դրամ արժողությամբ), ինչը հաստատեցին նիստին ներկա փորձագետներ Կարեն Ղարիջյանն ու Վահե Զոհրաբյանը:

Գրիգոր Տիգրանյանի հարցին, թե արդյոք ձերբակալման պահին մեղադրյալը տեսե՞լ էր այս նույն փաթեթը, Համիդ Շահլայեի Ջալալին հրաժարվեց պատասխանելուց:

Նախաքննության ընթացքում պարզ է դարձել նաև, որ Համիդ Շահլայեի Ջալալին թմրանյութեր չի օգտագործել, իսկ մեղադրող կողմը նշեց, որ դրանց ապօրինի տեղափոխումը իրացման նպատակ է հետապնդել: Մեղադրող Գրիգոր Տիգրանյանը առաջարկեց ամբաստանյալի համար որպես պատիժ սահմանել 12 տարվա ազատազրկում:

Դատավարությունը շարունակվում է:   

Տաթևիկ Հարությունյան
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆայուլտետ, 4-րդ կուրս

Մեկնաբանություններ (1)

Lolo
et iranci tuleqin votqh petqe ktrel hayastanic mekel parsiknerin dranc gdakaharuma anrajesht

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter