HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Հովիկ Աբրահամյանի մոտ էլի խորհրդակցություն էր

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը` ՀՀԿ-ի եւ խորհրդարանական ընդդիմությունից «Ժառանգության» եւ ՀՅԴ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ: 

Ինչպես «Հետքին» տեղեկացրին ԱԺ-ից, Հ. Աբրահամյանի մասնակցությամբ խորհրդակցության մասնակիցները` Գալուստ Սահակյանը, Արմեն Ռուստամյանը եւ Ռուբիկ Հակոբյանը, վերջնական եզրակացության չեն եկել: 

Իսկ նրանք քննարկում էին մեկ տարվա ընթացքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման, երկու տարվա ընթացքում համամասնական ընտրակարգին անցնելու, ինչպես նաեւ ընդդիմության վերահսկողական լծակների ավելացմանը վերաբերող հարցեր: 

Հիշեցնենք, որ ընդդիմությունը ԱԺ քառօրյայի հենց առաջին օրը պահանջեց, որպեսզի խորհրդարանն արձագանքի նախագահական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամային իրավիճակը: Հովիկ Աբրահամյանը ԱԺ խմբակցություններին կոչ արեց միասին քննարկել ստեղծված իրավիճակը եւ այն խորհրդարան տեղափոխելու համար ինչ որ ձեւաչափ գտնել: ԱԺ նախագահի առաջարկին արձագանքել է միայն ՀՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter