HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խորհրդակցություն` ոստիկանությունում

Փետրվարի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Հունան Պողոսյանը:

Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցում էին ոստիկանության Երևան քաղաքի վարչության բաժինների պետերն ու տեղակալները, քննության առնվեց մայրաքաղաքում արձանագրված բնակարանային գողությունների վիճակագրությունը, դրանց բացահայտման ընթացքն ու արդյունքները:

Հունան Պողոսյանը նշեց, որ պայքարը բնակարանային գողությունների դեմ, ինչպես և դրանց բացահայտման գործընթացը դեռևս սպասվող արդյունքներ չեն տալիս և հանձնարարեց ուժեղացնել կանխարգելիչ աշխատանքները, ինչպես և բոլոր միջոցները ձեռնարկել հանցագործությունները հնարավորինս արագ և ամբողջական բացահայտելու ուղղությամբ:

Խորհրդակցության ավարտին մասնակիցներին տրվեցին կոնկրետ հանձնարարականներ ու ցուցումներ: Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter