Մեկ դատավորի հայտարարվեց նախազգուշացում, մեկին՝ նկատողություն, երրորդի համար կդիմեն նախագահին
2013 թվականի փետրվարի 28-ին կայացավ ՀՀ արդարադատության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվեց Կարգապահական հանձնաժողովի կողմից ներկայացված երեք դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունները:
Արդարադատության խորհուրդը որոշեց ներկայացված միջնորդությունները բավարարել: Մեկ դատավորի հայտարարվեց նախազգուշացում, մեկին՝ նկատողություն՝ զոգորդված 6 ամիս աշխատավարձի 25 տոկոսից զրկելով: Մեկ դատավորի նկատմամբ էլ Խորհուրդը որոշեց դիմել ՀՀ նախագահին՝ լիազորությունները դադարեցնելու միջնորդությամբ:
Նույն նիստում Խորհուրդը որոշեց` հաստատել Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովի նոր կազմ: Այս մասին հայտնում է ՀՀ դատական դեպարտամենտի միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի ծառայությունը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել