«Հրապարակ». հետաքրքիր այց Մոսկվա
Մարտի 12-ին Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այցն ինքնին հետաքրքիր է ոչ միայն այն պատճառով, որ Ռուսաստանն ավանդաբար կլինի առաջին երկիրը, ուր կայցելի երկրորդ անգամ ընտրված Սերժ Սարգսյանը, այլեւ, որ հանդիպման օրակարգն է բավականին հետաքրքիր` Եվրասիական Մաքսային միության հարցերից մինչեւ ՀԱՊԿ զորքերին, Ստեփանակերտի օդանավակայանին առնչվող:
Ճիշտ է՝ նախագահականին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրները բացառում են, թե նման հարցեր այդ հանդիպման ընթացքում կարող են քննարկվել, այնուհանդերձ, հասկանալի է, որ հանդիպումը վճռորոշ է լինելու հայաստանյան վեկտորների առումով:
Մեկ հարց եւս հաստատ քննարկվելու է այդ հանդիպման ժամանակ` վերջնականապես որոշվելու է Հայաստան առաքվող գազի գինը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել