HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայկական ժամանակ». կտրուկ անկում

ՀՀ կադաստրի պետական կոմիտեն երեկ հրապարակել է այս տարվա հունվար ամսին Հայաստանի անշարժ գույքի շուկայի վերլուծությունը, ըստ որի՝ մի շատ տարօրինակ ու աննախադեպ միտում է արձանագրվել: Կտրուկ նվազել են գործարքները:

Այսպես, բազմաբնակարան շենքերում գտնվող բնակարանների առուվաճառքների թիվը, 2012 թվականի հունվար ամսվա համեմատ, Երեւանում նվազել է 30 տոկոսով, իսկ մարզերում` մոտ 24 տոկոսով:

Անհատական բնակելի տների առուվաճառքների թիվը այս տարվա հունվարին, անցած տարվա հունվարի համեմատ, Երեւանում նվազել է մոտ 17 տոկոսով, իսկ մարզերում` 28 տոկոսով:

Գործարքների թվի այսպիսի նվազում Հայաստանում արձանագրվել է միայն ճգնաժամային համարվող 2009 թ.:

Անցած տարվա հունվարի համեմատ արձանագրվել է դոլարով արտահայտված գների մի փոքր աճ` մեկ տոկոսից պակաս: Բայց գործարքների թվի այսպիսի կտրուկ նվազումը թույլ չի տալիս պնդել, որ անշարժ գույքի` արդեն չորս տարի շարունակվող էժանացումը դադարել է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter