HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». Յոլյանի առաջարկը ՀՀԿ-ականները ծիծաղելի են համարել

Ինչպես հայտնի է, ՀՀԿ շտաբում առանձնապես ոչ ոք չէր սպասում Լեւոն Յոլյանին: Սերժ Սարգսյանը ընտրություններից առաջ անսպասելի այս մարդուն բերեց շտաբ, եւ նա դարձավ Սարգսյանի շտաբի պետի` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջին տեղակալը:

Յոլյանը, ինչ խոսք, երկնքից չիջավ: Վերջինս ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահի տեդակալն է, ինչպես նաեւ աշխատում է Վերահսկիչ պալատում` որպես պալատի նախագահ Իշխան Զաքարյանի առաջին տեղակալ:

Յոլյանից ողջ թիմը դժգոհ էր դեռեւս նախընտրական շրջանում, մասնավորապես ՀՀԿ-ականները սրտնեղում էին` ասելով, թե նա փորձում է ցուցադրել Սերժ Սարգսյանին, որ ինքը տիրապետում է ինֆորմացիային, կարողանում է կառավարել ինֆորմացիան եւ ուրեմն` արժանի է զբաղեցնել կարեւոր պաշտոններից մեկը:

Հիմա Յոլյանի «գործունեության» նոր «ֆրոնտ» է բացվել: Մասնավորապես, վերջինս Սերժ Սարգսյանին հասկացրել է, որ բազմաթիվ գերատեսչություններում աշխատող ՀՀ քաղաքացիները չեն լսել իրենց ՀՀԿ-ական նախարարների ու ղեկավարների հորդորը ու չեն քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին: Վերջինս ասել է, որ կարող է «բացահայտել», թե որ նախարարների խոսքն են շրջանցել տվյալ գերատեսչության աշխատակիցները, եւ մասնավորապես` ովքեր են եղել շրջանցողները:

Յոլյանի այս նախաձեռնությունը, իհարկե, ՀՀԿ-ում շատերի ծիծաղն է առաջացրել, բայց Սերժ Սարգսյանը, կարծես թե, լուրջ է ընդունել Յոլյանին` նրան «հանձնարարելով» սկսել «վհուկների որսը»:

Ի դեպ, Յոլյանը շարունակում է ձգտել դեպի ավելի լուրջ պաշտոնի, քան այս պահին զբաղեցնում է: Բացառված չէ, որ Յոլյանի ջանքերն անպտուղ չմնան, եւ նա գլխավորի նախարարություններից որեւէ մեկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter