HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանը կրկին բարկացել ու դժգոհել է

Հանրապետականները երեկ երեկոյան 160 հոգանոց խորհրդի նիստ են արել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ սկզբում ելույթի իրավունքը տրվել է ՀՀԿ շտաբի պետի տեղակալ Դավիթ Հարությունյանին, որը ներկայացրել է ընտրությունների արդյունքները, երկրում առկա իրավիճակն ու միջազգային հանրության արձագանքները:

Դրանից հետո ՀՀԿ-ականները միմյանց հույս են տվել, որ իրավիճակը վերահսկելի է, իսկ սկսված հանրահավաքներն էլ կմարեն: Այնուհետեւ սկսվել է գործադիր մարմնի երկարատեւ նիստը, որի ընթացքում Սերժ Սարգսյանը կրկին բարկացել, դժգոհել է ՀՀԿ-ի աշխատանքից: Բայց որոշել են երկու ամսվա համար շատ «զոհաբերություններ» չանել:

Հիմնական փոփոխությունները կլինեն ապրիլից` Ս. Սարգսյանի երդմնակալությունից հետո: Բայց դատելով այն որոշումից, որ երեկ կայացվել է խորհրդի նիստում` Տարոն Մարգարյանի դեմքով գնալ ավագանու ընտրություններին, Ս. Սարգսյանն ամենեւին էլ մտադիր չէ գնալ փոփոխությունների:

Նա չի փորձում կտրուկ որոշումներ կայացնել` խուսափելով ապակայուն իրավիճակի հեռանկարից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter