HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրքազերծ Ջավախք և հայհոյանքներ ԵՊՀ-ում

Տառացիորեն երկու օր առաջ Վրաստանի սահմանային աշխատակիցները Ջավախք մտնող ուղևորի ձեռքին հայտնաբերել են մի քանի գրքեր, զգուշացրել և վերստին հետ ուղարկել դրանք: Այս օրերին դասադուլավորներին հայհոյողների շարքում տեսանք ջավախահայ ուսանողների: Առաջին հայացքից իրար չառնչվող այս երկու իրողություններն իրականում սերտորեն կապված են միմյանց հետ:

Իր պաշտոնավարման հատկապես երկրորդ փուլում սահակաշվիլիական ռեժիմը, Ջավախքի տարածաշրջան արգելելով գրքի և մշակութային իրերի մուտքը, որի դրսևորումները, փաստորեն,  շարունակվում են մինչ օրս, փորձ արեց զանգվածային վայրենացման տանել ջավախահայ նոր սերնդին: Այս իրողությունն էլ իր հերթին պարարտ հող հանդիսացավ, որ Ջավախքում մեկը մյուսի հետևից մշակութային օջախների փոխարեն բացվեն ոստիկանական ստորաբաժանումներ:

Բնական երևույթ է. ուր խոչնդոտվում է մշակույթի զարգացումը, ուր արգելված է գիրքը, ուր վայրենացումը տարիներով հանդիսացել է պետական քաղաքականություն, այնտեղ պետք է շատանան ոստիկաններն ու ոստիկանատները, բռնադատվածներն ու բանտերը: Ահա թե ինչ կապ ունի համակարգային այս երևույթը ԵՊՀ-ի դիմաց տեղի ունեցածի հետ. Ջավախք գիրք չի մտնում և բնական է` այնտեղից դուրս պետք է գան կիսավայրենաբարո, ցածր ինտելեկտի կամ դրա լրիվ բացակայության տեր երիտասարդներ, որոնց ամեն փողկապավոր կարող է վերածել սեփական ջոկատների կամ աշխարհազորի:

Իրականում  ԵՊՀ-ի դիմաց ամոթալի, նողկալի պահվածքով այս երիտասարդները պետք է իրենց և իրենց հայրենակիցների իրավունքների համար պայքար տանեին վրացական սահմանին, Ջավախքում և այլուր: Այս ամենի փոխարեն վրացական իշխանությունների քաղաքականության բերումով վայրենացվելով հենց տեղում և գաղափարական դաստիարակություն չստանալով ՀՀ-ում, ջավախահայ ուսանողությունն արագորեն գործիք է դառնում իրեն առաջնորդ կարծող այս կամ այն հոգեկան հիվանդի, շատ դեպքերում նաև` քրեածին կամ գողական տարրերի ձեռքին:

Քանի դեռ ՀՀ լայն շրջանակներ չեն աղաղակում Ջավախք գրքի արգելքի այս փաստի առթիվ, Ջավախքից դժվար է այլևս սպասել ապագա գիտնականներ կամ մտավորականներ` այն սերնդին, որ տվել է այս տարածաշրջանը տասնամյակներ ի վեր:

Վահե Սարգսյան
«Միտք» վերլուծական կենտրոն

Մեկնաբանություններ (4)

hayk
es 60-akan tverin pativ em unecel linel hamalsarani usanox ev ayn chem karox verhisel aranc srti trtirneri. es javaxqic em ev misht hpart em exel dra hamar.hamalsarani javaxqci usanoxner misht achqi en nkel barcr arajadimutyamb mardkayin voraknerov. es zarmanum em ,inchpes en ayd taptpukner haytnvel mayr buhum.
ԱՇՈՏ
Այս հոդվածը առնվազն ֆաշիզմի դրսեվորում է հենց ջավախահայերի նկատմամբ
Артур
barev dzez sireli hayrenakicner ,ayn amen inch grvace verevum etkanel chi hamapatasxanum irakanutyan , Aytpes chi petk chi erkusi patcharov xosal djavaxki masin kam miankamic Saakachvilii masin hichel ,Saakachvilin mi sarkek mati patatan , inch exela exela sovorox sovorela u gravel barcr dirker hasarakutyan mech ,, vracinericek xosum mi erku barel hayastani masin grek , chem karcum vor grox exele hayastani sahmanum u tesele te incha katarvum ayntex erp Djavaxkciner galisen hayrenik ,, asem vor Djavaxkcin inchvor srokova mtnum hayastan 180 orov u amen 30 or mek durs galov erkric ,,, de xosacek grek vor Djavaxkciner mernen petk chi iranc hamar djvarutyunner stexcel ,petk chi barikadner dnel ,,orinak inchi petka djavaxki usanox ir sepakan mekenaev 180 oric avelin ch gtnvi hayastanum inchi petka 30 or mek gna ga ,,?.. grumek de grek mikichel tjchti masin hayastannel vrastanel !!!! inch verabervuma txanerin ,txek tjichten asum eli et haeyankner arjer sahmanum anel hastat texin klner hetoel vrastani sahmanum , teche tesek drac grumen vrodi djavaxken pachpanum to gnacek inknert dzez tesek ha u vayreninel vor menak lines et vaxt kases ova
Աշոտ
Ամաչեցիք գրված հոդվածից,հանեցիք օրակարգից?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter