HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԵՃՇՊՀ-ն` Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ

Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանը դարձել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի լիարժեք անդամ: 2013 թվականի փետրվարի 9-ին Բրյուսելում Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի  խորհրդի նիստի ժամանակ ԵՃՇՊՀ-ի հայտը պաշտոնապես հաստատվել է, և բուհը ներառվել է Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքում` որպես լիիրավ անդամ:

Հիշյալ կազմակերպությանը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների անդամակցության հարցը քննարկվել էր կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի` Ստրասբուրգ կատարած պաշտոնական այցի շրջանակում Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի հաստատման կրթության նախարարների երկրորդ տարածաշրջանային հանդիպմանը, որից անմիջապես հետո մեկնարկել էր գործընթացը, և արդյունքն արդեն առկա է:

Անդամակցությունը հնարավորություն է տալիս ԵՃՇՊՀ-ին միանալ Բարձրագույն կրթության հաստատությունների Եվրոպայի ասոցիացիայի պաշտոնական կայքին, ինչպես նաև գիտաժողովներում և պաշտոնական հաղորդագրություններում հանդես գալ որպես կազմակերպության անդամ:

Անդամակցության շնորհիվ ԵՃՇՊՀ պրոֆեսորադասախոսական կազմը ստանում է արտերկրում տեղի ունեցող գիտաժողովներին ու սեմինարներին արտոնյալ պայմաններով մասնակցելու հնարավորություն՝ ընդլայնելով միջազգային կապերի ու գիտական գործունեության շրջանակը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter