Ավազակային հարձակում կատարողները ձերբակալված են
Ոստիկանության Արթիկի բաժին փետրվարի 27-ին՝ ժամը 19.30-ին, դիմել է մի կին և հայտնել, որ դրանից մոտ կես ժամ առաջ իրենց շենքի շքամուտքի առաջին հարկում անհայտ անձը չպարզված առարկայով հարվածել է ամուսնու` 1953 թ. Շավարշ Զ.-ի գլխին ու բացահայտ հափշտակելով նրա պայուսակը, որի մեջ եղել է 600 հազար դրամ և 30 հազար ՌԴ ռուբլի` դիմել է փախուստի:
Շավարշ Զ.-ն գլխի սալջարդ-վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են 1995 թ. ծնված Արմեն Պ.-ն, 1996 թ. ծնված Ալբերտ Վ.-ն և 1995 թ. ծնված, նախկինում դատված Աղաս Բ.-ն:
«Հափշտակվածը մասամբ առգրավված է: Արմեն Պ.-ն, Ալբերտ Վ.-ն և Աղաս Բ.-ն ձերբակալված են: Նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում է ոստիկանության լրատվության վարչությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել