HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախաստորագրվել է կրնկակի հարկումը բացառող համաձայնագիր Հայաստանի և Գերմանիայի միջև

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարությունում փետրվարի 25-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում հայկական և գերմանական պատվիրակությունների միջև տեղի ունե-ցած բանակցությունների արդյունքում նախաստորագրվեց «Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև եկա­մուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կան­խար­գե­լելու մասին» համաձայնագիրը:  

Այն նպատակ ունի առավել ակտիվացնել Հայաստանի Հան­րա­պե­տու­թյան և Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջև առևտրատնտեսական կապերը, խթա­նել ներդրումների կատարումը, բարելավել գործարար միջավայրը, ինչպես նաև բարձ­րաց­նել երկու երկրների հարկային մարմինների միջև համագործակցության արդյունավե­տու­թյունը:

Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի երկու պետություններում համապատասխան ներ­պե­տա­կան ընթացակարգերն անցնելուց հետո: 

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter