HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». գազի գինն ու վարչապետի պաշտոնը

Հայաստանի վարչապետի թեկնածուների մեջ շրջանառվում է նաեւ Կարեն Կարապետյանի անունը, ով այս օրերին Հայաստանում է եւ քաղաքական հանդիպումներ է ունենում: Երեկ «Գազպրոմբանկին» մոտ կանգնած մոսկովյան աղբյուրը թերթին հայտնել է, որ Կարեն Կարեպետյանին վարչապետ նշանակելու հարցը կապված է գազի գնի վերաբերյալ հայ-ռուսական բանակցությունների հետ: Բանակցությունների լիազորված շրջանակները պայման են դրել, որ Կարապետյանը Հայաստան վերադառնա եւ նշանակվի վարչապետի պաշտոնում, միայն եթե նպաստի ռուսական գազի գնի իջեցմանը: 

Թերթը հիշեցնում է, որ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը խոսք էր տվել, որ «կունենանք ԱՊՀ-ում գազի լավագույն գինը, բոլորից ցածրը մերը կլինի»: Ներկայում Հայաստան առաքվող ռուսական գազի գինը 1000 խմ-ի համար կազմում է 180 դոլար, իսկ ամենացածր գինը ռուսական գազի դիմաց վճարում է Բելառուսը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter