«Հայկական ժամանակ». աղան բարկանում է
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ աշխատանքից ազատել է ոստիկանության Գյումրու բաժնի պետ Վահան Դանիելյանին՝ ուղարկելով նրան կադրերի ռեզերվ, եւ այդ պաշտոնում նշանակել է ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանին:
Սոյն տեղեկությունը երեկ պաշտոնապես հաստատել է ոստիկանության լրատվական ծառայությունը: Գյումրու ոստիկանապետի ազատումը, բնականաբար, կապված է փետրվարի 18-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններում Գյումրիում արձանագրված՝ Ս. Սարգսյանի համար խայտառակ արդյունքների հետ: Անմիջապես հետո, ինչպես հայտնի է, աշխատանիքց ազատվելու դիմում էր ներկայացրել Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը, ում դիմումը կառավարությունը նախօրեին բավարարեց:
Գյումրու ոստիկանապետի ազատումը առավել ուշագրավ է նախօրեին ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանի արած այն հայտարարության ֆոնին, թե որեւէ մեկին պատժելու, հեռացնելու խնդիր դրված չէ: Ավանդույթի համաձայն, փաստորեն, Սերժ Սարգսյանն ասում է մի բան, անում՝ ուղիղ հակառակը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել