
Փախստականներ. նորից սպասումի մեջ
Երեւանից 1 կմ հեռավորությամբ գտնվող Քասախ գյուղում 2010-ի հունիսին, ավելի քան 1 մլն դոլար ծախսելով, ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը փախստականների համար կառուցել է սոցիալական տուն` 20 բնակարանով:
Այդ գումարի 700 հազար դոլարը հատկացրել է Ճապոնիայի կառավարությունը: Շուտով կլրանա շենքը շահագործման հանձնելու մեկ տարին: Սակայն այն դատարկ է, եւ հայտնի չէ, թե երբ փախստականները կկարողանան մտնել իրենց հատկացված բնակարանները:
Պարզվել է, որ շենքում ապրելը վտանգավոր է, այն ունի ճաքեր եւ սեյսմակայուն չէ: Ոչ ոք չի ուզում պատասխանատվությունն իր վրա վերցնել` ոչ Հայաստանի կառավարությունը, ոչ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը, ոչ շինարարը եւ ոչ էլ նախագծողը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան տարբեր հանդիպումների ժամանակ անընդհատ բարձր գաղափարներից է խոսում, իսկ իրենց տներից բռնի տեղահանված փախստականներին, որոնք քսան տարի է` ժամանակավոր կացարաններում ծվարած սպասում էին մշտական կացարանի, նման կացության մեջ է դրել հենց նրա ղեկավարած կառույցը:
Մեկնաբանել