«Չորրորդ ինքնիշխանություն». անհասկանալի հարցեր
«Անհասկանալի է, թե ինչպես այս ժամանակակից աշխարհում չբացահայտված մնացին 2008 թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերի ժամանակ 10 մահերի հանգամանքները»,- հայտարարել է դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը:
«ՉԻ»- Թե ինչպես պատահեց, որ մարտի 1-ի ոճրագործությունը չբացահայտված մնաց՝ «կակռազ» բոլորի համար էլ հասկանալի է, իշխանությունները հո իրենք իրենց չե՞ն բացահայտելու: Այլ հարց է, որ այդ օրերի հետ կապված՝ շատ ավելի անհասկանալի հարցեր կան: Օրինակ՝ ինչպե՞ս պատահեց, որ մարտի 1-ի ոճրագործություններից օրեր անց Դաշնակցությունը հանդիսավոր պայմաններում կոալիցիոն հուշագիր ստորագրեց իշխանությունների հետ: Եվ արդյոք նաեւ այդօրինակ հանդուրժողականությունը չէր պատճառը, որ իշխանությունները համարձակություն ունեցան չբացահայտել մարտի 1-ը:
Բայց եղածը եղած է: Շատ ավելի կարեւոր է, որ գոնե այսօր ընդդիմությունը համախմբված լինի գոնե այդ հարցում եւ միասնաբար պահանջի բացահայտել ոճրագործությունը: Եթե, իհարկե, հոգու խորքում չեն ցանկանում փակված տեսնել մեր պատմության այդ էջը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել