HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանները ձերբակալել են արտարժույթի փոխանակման կետից գումար հափշտակած կողոպտչին

Մարտի 1-ին` ժամը 18.30-ին, ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողները, կողոպուտ կատարելու կասկածանքով, Ավանի Խուդյակովի փողոցից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Շահեն Ղ.-ին:

Նա խոստովանել է, որ նույն օրը` ժամը 17.20-ի սահմաններում, դիմակավորված մուտք է գործել Ավանի Խուդյակով փողոցի թիվ 175/4 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետ, փակել մուտքի դուռը, նախասրահից ցատկել սպասարկման սրահի ապակե արգելապատնեշի վրայով՝ դեպի աշխատակցի սրահ, որից վախեցած աշխատակցուհին դուրս է եկել սրահից և ինքը հափշտակելով 1.200.000 դրամ՝ դիմել է փախուստի, սակայն մոտ 500 մ հեռավորության վրա բռնվել է իրեն հետապնդող քաղաքացիների կողմից:

Շահեն Ղ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter