HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատահար՝ Իսակովի պողոտայում. 2 վիրավոր

Մարտի 2-ին` ժամը 09.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծ. Իսակովի պողոտայում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, դեռևս չբացահայտված համգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 28 UL 916, «Օպել» մակնիշի 30 UU 690 և «Սենս» մակնիշի 15 UO 385 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչև հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «Սենս» մակնիշի ավտոմեքենայի տուժածներ` 1992 թ. ծնված Գ. Գևորգյանը և Ա. Ավդալյանը (մոտ 35 տարեկան) մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Բժիշկները Գ. Գևորգյանի առողջական վիճակը գնահատել են ծանր, Ա. Ավդալյանինը` բավարար:

Այս մասին հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter