HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են զբոսաշրջության ոլորտի զարգացմանն առնչվող հարցեր

Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը հանդիպել է Երևանում անցկացվող « CTS 2013» 12-րդ միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչներին մասնակիցներին: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին և ներկայացնելով զբոսաշրջային ոլորտի զարգացմանն ուղղված քաղաքապետարանի դիրքորոշումն ու իրականացվող ծրագրերը, Արամ Սուքիասյանն ընդգծել է, որ լինելով աշխարհի հնագույն քաղաքներից մեկը՝ Երևանն ուրույն հետաքրքրություն է ներկայացնում նաև զբոսաշրջային առումով. «Քաղաքապետարանը բաց է և պատրաստակամ քննարկելու և կյանքի կոչելու զբոսաշրջության խթանմանն ուղղված տարբեր ծրագրեր»,- նշել է քաղաքապետի  խորհրդականն ավելացնելով, որ Երևանում կազմակերպված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսն իր հերթին ոլորտում գործընկերային կապերի հաստատման ու ընդլայնման կարևոր հարթակ է:

Ներկաների անունից շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ճամփորդական գործակալների հայկական միության նախագահ Սիմոն Խաչատուրյանն ընդգծել է, որ Երևանի քաղաքապետարանը հատկապես վերջին տարիներին զգալի քայլեր է ձեռնարկում՝ ուղղված զբոսաշրջային ոլորտի զարգացմանը. «Համոզված եմ, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանի որդեգրած այս քաղաքականությունը շարունակական կլինի և այսուհետ ևս զբոսաշրջային ընկերությունները քաղաքապետարանի աջակցությունը կունենան»,- նշել է Ճամփորդական  գործակալների հայկական միության նախագահը:

Հանդիպմանը ներկա Թուրքիայի տուրիստական գործակալությունների միության վարչության անդամ Թենգիզ Քելեկչին, ով նաև Վան-Երևան չվերթների նախաձեռնողներից է, նշել է, որ Հայաստանում ու մասնավորապես Երևանում շատ նոր հետաքրքրություններ է բացահայտել, որոնք կարող են խիստ գրավիչ ու հետաքրքիր լինել  ամենատարբեր ուղղվածության զբոսաշրջային տուրերի մասով:

Հանդիպման վերջում ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում կքննարկվեն զբոսաշրջային ոլորտում գործակցությանն առնչվող առավել կոնկրետ հարցեր:

Այս մասին հայտնում է քաղաքապետերանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter