HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեխակ Ապրեսյան. մենք շատ մոտ ենք Հայաստանը զբոսավարների միջազգային կենտրոն դարձնելուն

ՀՀ  էկոնոմիկայի նախարարության հրավերով Զբոսավարների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Ֆելիսիտաս Վրեսինգը և փոխնախագահ Վիլյա Սիբին փետրվարի 27-ից մարտի 3-ը Հայաստանում են՝ քննարկելու մեր երկրում զբոսավարների միջազգային կրթական կենտրոն հիմնելու հնարավորությունը:

Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, դեռևս երկու տարի առաջ «Հայ զբոսավարների գիլդիա» ՀԿ-ի և Զբոսավարների  համաշխարհային ֆեդերացիայի հետ միասին Հայաստանում կազմակերպեցին զբոսավարների միջազգային դասընթացների երկու փուլ. «Մեր նպատակն էր Հայաստանը դարձնել զբոսավարների միջազգային կենտրոն: Այսօր մենք արդեն շատ մոտ ենք դրան»:

«Ես շատ ուրախ եմ, որ  Հայաստանում եմ: Այժմ կատարվում են մի շարք միջոցառումներ: Շատ լավ է, որ դրանք համընկնում են իմ այստեղ լինելու ժամանակահատվածի հետ»,- նշեց Ֆելիսիտաս Վրեսինգը՝ հավելելով, որ զբոսաշրջիկը միայն օտարերկրացի քաղաքացին չէ, այն նաև մեր հայրենակիցն է, ում պետք է սպասարկել ըստ հավուր պատշաճի:

Նա տեղեկացրեց, որ դասընթացների կենտրոնը պարտադիր չէ, որ մի շենքում գտնվի. «Այն կարող է ունենալ մարզային տարածում, որպեսզի մարդիկ գնան և ծանոթանան տարածքին»:

Վերջում հավելեց,որ նման ցուցադրությունների կազմակերպումը շատ կարևոր է իր համար. «Դրանք հնարավորություն են ընձեռում մասնակիցներին հաղորդակցվելու համար»:

Արև Ավագյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter