HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ժիրայր Սեֆիլյան. «Լոլոները ձեր գլխին կարդացեք. մենք այլեւս ժամանակ չունենք»

Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքում քիչ առաջ ելույթ ունեցավ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը: Վերջինս նշեց, որ այսօր հայ ժողովրդին ընձեռնվել է բացառիկ հնարավորություն արագացված քայլերով «ստեղծել մեր երազած պետությունը»:

«Սակայն շատ եմ կարեւորում այս ընթացքում չկրկնել նախորդ ընդդիմադիր գործիչների սխալները, եւ ես հույս ունեմ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը՝ իր քաղաքական նոր մշակույթով, այս անգամ հնարավորինս քիչ սխալներով, միասին հասնելու ենք մեր նպատակին»,- ասաց Սեֆիլյանը:

Նա անդրադարձավ «խելոք մտածողների» այն վերլուծություններին եւ զգուշացումներին, թե պետք չէ երկրում ստեղծել անկայուն վիճակ, քանզի երկիրը պատերազմի մեջ է, լուծված չէ Արցախի հիմնահարցը եւ այլն:

«Ես այս բեմից ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ այդ լոլոներն այլեւս իրենց գլխին կարդան. մենք այլեւս ժամանակ չունենք, ոչ մի տարի ժամանակ չունենք, մեզ բոլորիս ստիպել եք ոչ թե լուծման հասնել տարիների, այլ ընդամենն ամիսների ընթացքում»,- նշեց Սեֆիլյանը՝ հավելելով, որ եթե լսենք վերոնշյալ «գործակալներին», կկորցնենք ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը:

Ժիրայր Սեֆիլյանը նաեւ ասաց, որ եթե 2008 թվականին իշխանություններին հաջողվեց սեպ խրել Արցախի եւ Հայաստանի բնակչության միջեւ, այս անգամ նման բան չի լինելու, ավելին՝ բոլորը, այդ թվում «սփյուռքն է միանալու այս շարժմանը»:

«Ես համոզված եմ եւ հավատում եմ, որ մեր ըմբոստ ժողովրդի այս ապստամբության արդյունքում մենք վերածնելու ենք Հայաստան,- հայտարարեց Սեֆիլյանը՝ կարեւորելով նաեւ ինքնամաքրման գործընթացը,- այլեւս որեւէ մեկս խաբելու իրավունք չունենք ժողովրդին, ոչ մի կասկածելի գործչի մենք չենք թողնելու բարձրանալ այս բեմ, եւ մենք հասնելու ենք մեր նպատակին»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter