Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը՝ Հայաստանում
Մարտի 2-ից 11-ը տեղի կունենա Բրիտանական ֆիլմերի ամենամյա 11-րդ փառատոնը, որը նվիրված կլինի Ջրային համագործակցության միջազգային տարվան: Այս տարի ներկայացված բրիտանական ինը ֆիլմերը «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում ներկայացվելուց հետո կցուցադրվեն նաև մարզերում:
Փառատոնը այս տարի կիրականացվի Բրիտանական խորհրդի, Երևանում բրիտանական դեսպանական և «Արմենտել» ՓԲԸ-ի աջակցությամբ: Մարտի 2-ից 11-ը ընկած ժամանակահատվածում կցուցադրվեն վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր, ինչպես նաև կկազմակերպվեն դասընթացներ և մրցույթներ:
-Ջրի թեմային առնչվող ֆիլմերի ներկայացումը կարող է նպաստել ամբողջ աշխարհում ջրի հավասարաչափ բաշխմանը,- ասաց Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոնաթան Էյվսը և ավելացրեց, որ ֆիլմերը լավագույն ճանապարհներից են սփյուռքի միջև փոխըմբռնումը լավացնելու համար:
Փառատոնը կանցկացվի նաև մարզային քաղաքներում` Գորիսում, Աշտարակում, Հրազդանում, և առաջին անգամ կըդգրկի հանրապետության տարբեր զորամասեր և բուհեր:
«Ես ունեմ իմ անձնական պատճառները այստեղ գտնվելու համար, քանի որ սիրում եմ բրիտանական ֆիլմերը»,- ասաց Արևիկ Սամվելյանը՝ հավելելով, որ Վարդավառը ջրի խոհուրդ ունեցող տոն է և լայն տարածում ունի հայերի մոտ:
Արև Սամվելյանը կարևորում է նաև փառատոնին զուգահեռ անկացվելիք դասընթացները ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:
Փառատոնի մեկնարկը տրվեց Անդրեա Արնոլդի «Ակվարիում» ֆիլմով, որը Կաննի փառատոնում արժանացել էր ժյուրիի մրցանակին և BAFTA մրցանակին` որպես լավագույն բրիտանական ֆիլմ:
Բրիտանական ֆիլմերի 11-րդ փառատոնը, միանալով Միավորված ազգերի կազմակերպության հռչակած «2013 թվականը որպես Ջրային համագործակցության միջազգային տարի» նախագծին, ներկայացնում է ֆիլմեր վերջինիս վերաբերյալ:
Երևանում Բրիտանական փառատոնի ավատին կներկայացվեն ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տրամադրած վավերագրական և հայ ռեժիսորների կարրճամետրաժ ֆիլմերը, որոնք նախորոք նկարահանվել են Բրիտանական խորհրդի հայտարարած «Ֆիլմ + H20» կինո-մրցույթի շրջանակում: Ապա մրցույթում տեղ գտած ֆիլմերը կներկայացվեն «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում, որտեղ էլ կպարգևատրվեն լավագույն հեղինակները:
«Ֆիլմ + H20» մրցույթի նպատակն է ֆիլմի միջոցով բարձրաձայնել երկրում առկա ջրի սակավության խնդիրը:
Սոնա Սահակյան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել