HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». ՀՔԾ աշխատակիցները նաեւ հավաքարա՞ր են

Չնայած Երեւանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել ընդդիմության հունիսի 30-ի հանրահավաքը, այդուհանդերձ, իրավապահները սովորականի պես շարունակում են խոչընդոտել ընդդիմադիր ակտիվիստներին`փողոցներում փակցնել հանրահավաքի մասին իրազեկող թռուցիկներ:

Երեկ գիշերը Կորյունի փողոցում թռուցիկներ փակցնելու ժամանակ երիտասարդ ակտիվիստներին են մոտեցել մի քանի ոստիկան եւ ՀՔԾ աշխատակիցներ, ովքեր փորձել են հրահանգել երիտասարդներին չփակցնել թռուցիկներ, քանի որ այսպիսով կեղտոտում են քաղաքը:

Իրավապահների եւ երիտասարդ ակվիտիստների վեճից հետո (որի տեսագրությունը, ի դեպ, արդեն առկա է You Tube ցանցում) երիտասարդները շարունակել են իրազեկման միջոցառումները: Սակայն արդեն հաջորդ առավոտյան երիտասարդները նկատել են, որ իրենց կողմից փակցված իրազեկման թռուցիկների մի մասը ուղղակի պոկել են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter