HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արագաճ բարդիների նախագիծ

Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնականների Ըկերակցությունը, ՀՀ Բուսականության Ինստիտուտը, ու Հայանտառը սկսյալ1994-ից միասնաբար աշխատում են արագաճ բարդիների նախագծի վրա: Այս գիտափորձարարական նախագծի կատարման ընթացքում, Հայաստան են ներմուծվել Ամերիկյան ու Կանադական արագաճ բարդիների 53 կլոններ:

Այս կլոնները տնկվել են հանրապետության տարբեր շրջանաններում: Հիմնվել են նաեւ փորձարարական երկու տնկադաշտեր Արմավիրում 52 հեկտար տարածքի վրա: Նախագծի հիմնական նպատակն է ուսումնասիրել կարողությունները, այս արագաճ բարդիներից կարճ ժամանակահատվածում մեծ քանակությամբ բնափայտ ստանալու եւ փրկելու բնական անտառները անխնա հատումներից: Այս կլոններից շատերը ցուցաբերել են գերազանց արդյունքներ: Մինչեւ օրս բավականին մեծ ծախսեր են կատարվել եւ աշխատանքներ են տարվել այս նախագիծն իրականացնելու համար: 

Այս տնկադաշտերը միակն են ամբողջ Կովկասում եւ նրանց գիտական արժեքը հսկայական է: Այս գիտափորձարարական աշխատանքը դեռեւս չի հասել իր ավարտին: Արագաճ բարդիները կարող են բավարարել հանրապետության փափուկ բնափայտի կարիքները կարճ ժամանակշրջանում ու նաեւ ստեղծեն մեծ քանակով վառելափայտ: Բայց այս արդյունքներին հասնելու համար անհրաժեշտ է որ ավարտվեն գիտափորձարարական աշխատանքները: 

Արմավիրի անտառտնտեսության 2004-ի լուծարումից հետո, կառավարության որոշմամբ տնկադաշտերը տրամադրվել էին Բուսականության Ինստիտուտին գիտափորձարարական աշխատանքներ իրականացնելու նպատակով եւ որպես հիմնական կայուն բազա այդ 53 կլոնները պահպանելու եւ նոր տեսականիով լրացնելու, հանրապետության տարբեր շրջաններում արտադրական տնկադաշտեր ստեղծելու համար: Բայց հակառակ կառավարության հստակ որոշման, Արմավիրի նախկին մարզպետը վաճառել է Արմավիրի տնկադաշտերց շուրջ 14 հեկտարը: Վաճառված հողամասի վրա են գտնվում ամենալավ խնամված արագաճ բարդիները: Այս հողամասերի մեծամասնության գնողն է մեկ նախարար, իսկ մի ուրիշ մասի գնողն Արմավիրի քաղաքապետն է: 

Նախորդ 11 ամիսնեի ընթացքում տարված աշխատանքների հետեւանքներով ու Արմավիրի նոր մարզպետի աջակցությամբ հաջողվել է հետ վերցնել միայն մոտ մեկ հեկտար այդ վաճառված հողերից: 

Հսկայական ջանքեր ու գումարներ են տրամադրվել Ամերիկահայ Ճարտարագետների եւ Գիտնակաների Ըկերակցության կողմից այս տնկադաշտերի ստեղծման ու խնամքի համար: Կարելի չէ այս բոլոր տարված աշխատանքները անտեսել ու նախատեսված արդյունքին դեռեւս չհասած, այս տնկադաշտերը վաճառել որի հետեւանքը լինելու է ծառերի ոչնչացումը: 

Մեր պահանջն է ՀՀ կառավարությունից որ այս ապօրինի վաճառքը չեղյալ համարվի ու այդ հողամասերի վկայականը տրամադրվի Բուսականության Ինստիտուտին՝ ըստ կառավարության որոշման: Խնդրում ենք որ Ձեր բողոքը ներկայացնեք ՀՀ վարչապետին ու Ամերիկայի դեսպանին Երեւանում, նամակով կամ իմելով: 

Mr. Serzh Sargsyan 
Prime Minister 
Government Building 1 Republic Square, Yerevan Armenia 
e-mail: [email protected]

Mr. Rudolph Perina 
Ambassador 
US Embassy 1 American Avenue Yerevan 0082, Armenia 
e-mail: [email protected]  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter